Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Փայլան. Թուրքիայի իշխանությունները տեսախցիկների առաջ Իսրայելին ահաբեկիչ են անվանում, տեսախցիկների հետևում շարունակում նրանց հետ առևտուր անել

Փայլան. Թուրքիայի իշխանությունները տեսախցիկների առաջ Իսրայելին ահաբեկիչ են անվանում, տեսախցիկների հետևում շարունակում նրանց հետ առևտուր անել
16.05.2018 | 23:01

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկակի քաղաքականություն են վարում Իսրայելի հարցում։

«Տեսախցիկների առաջ Իսրայելին «ահաբեկիչ» են անվանում, տեսախցիկների հետևում շարունակում նրանց հետ առևտուր անել։ Եթե տեսախցիկների առաջ այդպես եք խոսում՝ պետք է Իսրայելի հետ ռազմական ու միջազգային համաձայնագրերի չեղարկման հարցում քայլեր ձեռնարկեք, սա երկերեսանիություն է, որ կտեսնի ու կլսի ամբողջ աշխարհը», - ասել է Փայլանը։ Այսօր Թուրքիայի խորհրդարանում մերժվել է Իսրայելի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու և այդ երկրի հետ բոլոր համաձայնագրերը չեղարկելու հարցով նիստի հրավիրման առաջարկը։ Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ու Ժողովրդադեմոկրատական կուսակցությունների պատգամավորների առաջարկը մերժվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ու նրա կոալիցիոն գործընկեր «Ազգային շարժման» կողմից։


Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Գազայի հատվածում տեղի ունեցածը, Իսրայելին ահաբեկչական պետություն էր անվանել, բացի այդ՝ նա հետ է կանչել Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին՝ ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցության համար։

Դիտվել է՝ 2013

Մեկնաբանություններ